Ախտաբանական անատոմիա
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա
Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ:
Երկու սեռի ներկայացուցիչների մոտ հանդիպում է հավասար հաճախականությամբ: Հիվանդության բնորոշ կլինիկական արտահայտություններն են՝ ուսերի իջեցումը, «թևաձև թիակներ»-ի համախտանիշը, դելտայաձև մկանների հյուծումը [1]:
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիայի կոնքային ձևի ժամանակ ախտահարվում են հիմնականում m. sacrospinalis, m. quadriceps femoris, մեջքի մկանները՝ առաջացնելով արտահայտված գոտկային լորդոզ: Վերջույթների ծանր ախտահարման դեպքում ախտահարվում են նաև դիմածնոտային մկանները:
Մկանաջլային ռեֆլեքսները սկզբնական շրջանում պահպանվում են: Հիվանդության ծանր դեպքերում կարող են զարգանալ շնչառական անբավարարություն, սկոլիոզ: Հիվանդների մոտավորապես կեսի մոտ թուլությունը զարգանում է կոնքագոտու մկաններում (Լեյդենի, Մեոբիուսի տեսակ), հետագայում տարածվում կրծքավանդակի մկանների վրա: Իսկ մյուս կեսի մոտ (Էրբի տեսակ) թուլությունը սկսվում է կրծքավանդակի մկաններից:
Հիվանդության առաջին կլինիկական արտահայտությունը որոշակի տարիքում պայմանավորված է հիվանդության տարատեսակներով: Աուտոսոմ ռեցիսիվ ձևերը, որպես կանոն, առաջանում են երիտասարդ տարիքում, ունենում են սուր ընթացք, այն դեպքում, երբ աուտոսոմ դոմինանտ ձևերն ավելի ուշ են զարգանում, ունենում են ենթասուր ընթացք: Հիվանդությունը պրոգրեսիվող է, ի վերջո ախտահարվում են մարմնի բոլոր մկանները, չնայած հիվանդների մեծ մասի մոտ նկատվում է մկանների դանդաղ ախտահարում: Տեղի ունեցած գենետիկ մուտացիաների հայտնաբերումը թույլ է տալիս տարանջատել հիվանդության կլինիկական տեսակները, ուսումնասիրել առանձին ձևերի ախտածագումը:
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիայի աուտոսոմ դոմինանտ տեսակները |
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիայի աուտոսոմ ռեցիսիվ տեսակները
|
|
Դեպքի նկարագրություն
Անամնեստիկ տվյալները
Հիվանդը 28 տարեկան տղամարդ է: Ունի 5 ավագ քույր ու եղբայր, որոնք չունեն մկանային հիվանդության որևէ արտահայտություն: Նրա օրգանիզմի զարգացումը ընթացել է բնականոն: Նա ակտիվորեն զբաղվել է սպորտով, սակայն վերջին երեք տարիների ընթացքում (25 տարեկանից) ստորին վերջույթներում նկատել է դանդաղ զարգացող, անցավ, համաչափ թուլություն:
Կլինիկական տվյալները
Ստորին վերջույթներում նկատվում է մկանների արտահայտված ապաճում, մինչդեռ դիմածնոտային թուլություն չի հայտնաբերվում, իսկ վերին վերջույթների մկանները լավ են զարգացած: Հիվանդի մոտ առկա է արտահայտված scapula lata-ի համախտանիշը, ուսագոտու մկանների թուլությունը, որը, սակայն, այնքան էլ նկատելի չէ, որքան կոնքային մկաններում: Ստորին վերջույթներում հայտնաբերվում է m. գastrocnemius-ի կեղծ գերաճ:
Լաբորատոր տվյալները
CK (կրեատինկինազա) 10000U/L (N=
Գործիքային տվյալները
ԷՆԳ (էլեկտրանեյրոգրաֆիա): Նյարդային հաղորդականությունը խանգարված չէ, առկա են միոպաթիայի արտահայտված նշաններ:
Նկար 1. Մկանաթելերի դեգեներատիվ փոփոխություն, մոնոնուկլեային բջիջների ինֆիլտրացիա |
Նկար 2. Եռանկյունաձև,բլթակաձև ևճեղքված մկանաթելեր |
Նկար 3. Շարակցական հյուսվածքիաճ`երկված Gomori եղանակով |
Կատարված ախտաբանական հետազոտությունը
Մկանի կենսազննուկը սառեցվել, կտրվել է կրիոտոմում: Կատարվել են հետևյալ հիստոքիմիական, իմունահիստոքիմիական ներկումները՝
Հիստոքիմիա
Gomori, FAST, SLOW, NADH, SDH, COX, PAS, PAS/DIAS PHOS, LDH, SP, MADA, PFK, SUDAN
Իմունահիստոքիմիա
DYS MAN, DYS2 (C-epitope), DYS 3 (N-terminal), alpha-DG, beta-DG, alpha-SG, beta-SG, gamma-SG, SG, MER-C, MER-N, COL-VI, CAV 3, HAMLET, LAM A/C, Utrophin-N, EMERIN, SPEC-1
Հեմատոքսիլին-էոզինով ներկված նմուշի զննում
Նկատվում է մկանաթելերի չափերի, ձևի արտահայտված տարբերություն, առկա են կենտրոնական դասավորվածություն ունեցող կորիզներ, որոշ մկանաթելեր եռանկյունաձև են, մի մասը՝ երկատված: Հայտնաբերվում են մոնոնուկլեային բջիջների կլաստերային ինֆիլտրացիա, ռեգեներատիվ, դեգեներատիվ մկանաթելեր, շարակցական հյուսվածքի աճ: Նկարագրված պատկերը կարող է հանդիպել ցանկացած մկանային դիստրոֆիայի ժամանակ, թույլ չի տալիս որոշել դրա ստույգ տեսակը:
Հեմատոքսիլին-էոզինով ներկման ժամանակ վերջույթագոտկային մկանային դիստրոֆիայի դեպքում կարող են հայտնաբերվել նաև մի շարք այլ դեգեներատիվ փոփոխություններ՝ մկանաթելերի ճեղքում, օղակաձև կամ բլթակաձև մկանաթելեր, դրանց հիալինոզ, վակուոլիզացում, նեկրոզ: Հաճախ հանդիպում են ռեգեներատիվ մկանաթելեր՝ արտահայտված կորիզներով, բազոֆիլ բջջապլազմայով, երբեմն մոնոնուկլեարների ներսփռում:
Նկար 4. I և II տիպի մկանաթելերի արագ և դանդաղ կուտակման պատկեր, SLOW եղանակ |
Նկար 5. Առանձին մկանաթելի ինտենսիվ գունավորում` ներկված SDH եղանակով |
Նկար 6. Նույն մկանաթելի գունազրկում` ներկված COX եղանակով |
Հիստոքիմիա
FAST, SLOW ներկման եղանակներով հայտնաբերվում են արագ, դանդաղ կծկվող մկանաթելերի առանձին կուտակումներ, որոնք վկայում են վերանյարդավորման գործընթացի ակտիվացման մասին:
SDH (սուկցինատդեհիդրոգենազա) հիստոքիմիական եղանակով որոշ մկանաթելերի ինտենսիվ գունավորումը, նույն մկանների գունազրկումը COX եղանակով (ցիտոքրոմօքսիդազա), վկայում են միտոքոնդրիալ հիվանդության մասին:
Իմունահիստոքիմիա
Հայտնաբերվել է թույլ էքսպրեսիայի պատկեր alpha-dystroglycan-ի և N-terminal merosin-ի (Laminin 2A) նկատմամբ:
Նկար 7. alpha-dystroglycan-ի թույլ արտահայտված էքսպրեսիա մկանաթելերում |
Նկար 8. N-terminal merosin-ի թույլարտահայտված էքսպրեսիա մկանաթելերում |
Patient G.T:, | Scyl1 | |
control | patient | |
Dystrophin
Dysferlin
Calpain -3
Caveolin-3 |
Homozygos mutation c.826 C>A p.Leu 276 Lle |
|
Նկար 9. Հետաքրքրող սպիտակուցների անջատում WESTERN BLOT-իեղանակով` հսկիչ խմբում և հիվանդի մոտ |
Նկար 10. Հիվանդի ԴՆԹ-ի FKRP-ի գենիվերլուծություն |
Կատարվել է մոլեկուլային-գենետիկ հետազոտություն՝ WESTERN BLOT և ԴՆԹ-ի վերլուծություն: Վերջնական ախտորոշումը հիմնվել է մոլեկուլային-գենետիկ վերլուծության արդյունքների վրա:
Ախտորոշումը
Հիվանդի մոտ ախտորոշվել է վերջույթագոտկային մկանային դիստրոֆիայի 2I տեսակը, որն առաջացել է ֆուկուտին սպիտակուցի (FKRP OMIM N 607155) սինթեզի հետ կապված գենի մուտացիայի հետևանքով [2]:
Եզրակացություններ
‚Նյարդամկանային հիվանդություններե տերմինը ներառում է հիվանդությունների մեծ խումբ, որոնց ժամանակ ախտահարվում են մկանները կամ նյարդաթելերը: Հիվանդությունների այդ խմբում առանձին տեղ են գրավում մկանային տարածուն դիստրոֆիաները: Դրանք գենետիկորեն պայմանավորված հիվանդություններ են, արտահայտվում են հարաճող մկանային թուլությամբ և մկանների ապաճումով: Այդ հիվանդություններից կարևորվում են Դյուշենի միոդիստրոֆիան, Բեկկերի միոդիստրոֆիան, վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան և Լանդուզի- Դեժերինի միոդիստրոֆիան: Սրանց ախտորոշումն ունի ոչ միայն բժշկագիտական և առողջապահական, այլև հասարակական և հոգեբանական նշանակություն, քանի որ դրանով իսկ կանխվում է հիվանդ երեխաների թվի ավելացումը և նվազում հաշմանդամ երեխաներ ծնվելու հավանականությունը: Կանխատեսվում է հայտնաբերված հիվանդությունների ընթացքը և հիվանդների հետագա կյանքի որակը:
Այսպիսով, ինչպես երևում է նկարագրված դեպքից, մկանային դիստրոֆիաների ախտորոշման գործընթացը, լինելով և ծախսատար, և աշխատատար, համարվում է ժամանակակից բժշկության կարևոր խնդիրներից մեկը: Հաշվի առնելով մոլեկուլային կենսաբանության վերջին նվաճումները՝ ժառանգական հիվանդությունների բուժման գործընթացում առավել արդիական է դառնում այդ հիվանդությունների ճիշտ ախտորոշումը, կանխարգելումը և բուժումը:
Գրականություն
- Eva L. Feldman, Wolfgang Grisold James W. Russell, Udo A. Zifko (2005) Atlas of Neuromuscular Diseases A Practical Guideline: 388-393.
- Brockington M., Yuva Y., Prandini P., Brown S.C., Torelli S., Benson M.A., Herrmann R., Anderson L.V., Bashir R., Burgunder J.M., Fallet S., Romero N., Fardeau M., Straub V., Storey G., Pollitt C., Richard I., Sewry C.A., Bushby K., Voit T., Blake D.J., Muntoni F. Mutations in the fukutin-related protein gene (FKRP) identify limb girdle muscular dystrophy 2I as a milder allelic variant of congenital muscular dystrophy MDC1C. Dubowitz Neuromuscular Centre, Department of Paediatrics, Faculty of Medicine, Imperial College, Hammersmith Hospital Campus, London, UK. 2009.
Կարդացեք նաև
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան (ՇԲՀ) համարվում է տարեց տղամարդկանց շրջանում ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը: Ռուսաստանի Դաշնությունում և Եվրոպական մի շարք երկրներում ՇԲՀ-ն ախտորոշվում է 11,3% տղամարդկանց մոտ 40-49տ. հասակում և 81,4% տղամարդկանց մոտ` 80տ. հասակում [11]...
ՈՒռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից օնկոմորֆոլոգիայում լայն կիրառություն է ստացել ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացման (FISH) և քրոմոգենային...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, սրտային և թոքային ամիլոիդոզ, ձևաբանություն
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կլինիկորեն արտահայտվում է պարբերական տենդի նոպաներով, որովայնամզի, թոքամզի, սինովիալ թաղանթների...
Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, կոկորդի քաղցկեղ, քիթ-ըմպանի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում, գերձայնային հետազոտություն...
Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, շիճուկային ամիլոիդ A սպիտակուց (SAA), պիրին, ամիլոիդոգենեզ, ամիլոիդոզ, հյուսվածաբանական ախտորոշում
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (ԸՄՏ), որը աուտոսոմ-ռեցեսիվ ժառանգվող հիվանդություն է, կլինիկորեն արտահայտվում է...
Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...
Բանալի բառեր: պարբերական հիվանդություն, երեխաներ, ստամոքսաբորբ, Helicobacter pylori
Պարբերական հիվանդությունը (ՊՀ), կամ միջերկրածովային դողերոցքը, բնորոշվում է օրգանիզմի շճաթաղանթների համակարգային ասեպտիկ բորբոքմամբ, որն ուղեկցվում է նոպայաձև ցավերով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն